L’établissement de la Première République d’Arménie : Aram Manoukian

Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը. Արամ Մանուկյան

 

Le 18 décembre 1917, alors qu’il ne restait que quelques jours avant l’offensive turque contre l’Arménie, Aram Manoukian (1879-1919), héros du mouvement de libération, ayant dirigé la résistance de Van en avril 1915, arrive en Arménie orientale. Dans un appel solennel, il demande à la population de cesser de compter sur l’aide extérieure pour sa sécurité et de ne compter que sur ses propres forces. 

Ses qualités de rassembleur des factions politiques ont créé un climat de confiance nécessaire à l’union nationale dans un contexte au demeurant  chaotique. 

Le 25 décembre 1917, la circulaire d’Aram Manoukian intitulée «Appel aux soldats arméniens» voit le jour. Aram Manoukian décrète la mobilisation générale et donne l’ordre de punir les déserteurs. Ainsi, en peu de temps, une armée régulière composée d’environ 12 000 hommes est créée. Au premier trimestre de 1918, une cinquantaine de villages peuplés de Tatars armés par la Turquie sont pris. Afin de répondre aux besoins financiers de l’armée une taxe nationale est instaurée.

Le 24 mars 1918, Aram Manoukian est élu « dictateur » d’Erevan. Le 28 mars 1918, il lance un appel au peuple et aux institutions de l’État pour qu’une action organisée soit engagée afin de « prouver au monde que les Arméniens ont le droit d’être libres et indépendants». Ses efforts atteignent leur apogée lorsque l’armée turque envahit la plaine de l’Ararat, créant la panique parmi la population, voire même dans les rangs de l’armée.

Le 19 mai 1918, Aram ordonne au Général M. Silikian de livrer une bataille décisive contre les Turcs à Sardarapat. Le même jour, lors de la session de l’Assemblée Nationale, il interdit de céder la capitale Erevan à l’ennemi. Sa sentence veut que chacun reste et se batte jusqu’à la dernière goutte de sang.

Les batailles héroïques livrées au mois de mai ont permis de proclamer l’indépendance de la République d’Arménie le 28 mai 1918.

Décédé en janvier 1919, et en dépit de sa courte vie politique en Arménie indépendante, Aram Manoukian est considéré comme le véritable fondateur de la République d’Arménie. 

---

1917թ. դեկտեմբերի 18-ին, երբ թուրքական արշավանքը Հայաստան օրերի հարց էր, Արևելյան Հայաստան
ժամանեց հայ ազատամարտի նվիրյալ, Վանի 1915թ. ապրիլյան հերոսամարտի ղեկավար Արամ Մանուկյանը
(1879-1919թթ.): Նա հայ ժողովրդին կոչ արեց աննշան չափով իսկ հույս չկապել արտաքին օգնության հետ և
հենվել սեփական ուժերի վրա՝ թուրքերից պաշտպանվելու և երկրում կարգուկանոն հաստատելու համար:

Նրա ապակուսակցական մոտեցման և նվիրումի շնորհիվ երկրում ստեղծվեց համերաշխության մթնոլորտ:
1917թ. դեկտեմբերի 23-ին հրապարակվեց Արամի հեղինակած «Կոչ հայ զինուորներին» շրջաբերականը, որից
հետո սկսվեց հայկական կանոնավոր զինուժի ստեղծումը: Նրա հրամանով զորակոչվում էին բոլորը, պատժվում
դասալիքները: Հոգացվում էին զորակոչվողների ընտանիքների կարիքները: Արդյունքում կարճ ժամանակում
ստեղծվեց 10-12 հազարանոց կանոնավոր զինուժ:

1918թ. առաջին եռամսյակում հնազանդեցվեցին 50-ից ավելի թաթարական գյուղեր, որոնք հարձակվում էին
հայկական բնակավայրերի, նույնիսկ զորամասերի վրա: Ֆինանսական կարիքները բավարարելու համար սահմանվեց
ազգային տուրք:

1918թ. մարտի 24-ին Արամն ընտրվեց Երևանի նահանգի դիկտատոր: Այդ իշխանությունը նա մինչև վերջ
օգտագործեց բացառապես հօգուտ ազգային շահերի: 1918թ. մարտի 28-ին Արամը ժողովրդին և պետական
կառույցներին կոչ արեց գործել կազմակերպված և ցույց տալ «աշխարհին, որ Հայը ազատ, անկախ ապրելու
իրաւունք ունի:

Արամի ջանքերը գերագույն լարման հասան 1918թ. մայիսին, երբ թուրքական զորքերը ներխուժել էին
Արարատյան դաշտ: Դա տեղիք էր տվել մեծ խուճապի ժողովրդի, նույնիսկ զորքի մեջ: 1918թ. մայիսի 19-ին
Արամը Երևանյան զորքերի հրամանատար գեներալ Մ. Սիլիկյանին հանձնարարեց Սարդարապատում թշնամուն
վճռական ճակատամարտ տալ: Նույն օրը գումարված Ազգային խորհրդի նիստում Արամը կտրականապես արգելեց
Երևանի հանձնումը թշնամուն: Նրա վճիռն էր. բոլորը պետք է մնան և պայքարեն մինչև արյան վերջին կաթիլը:

1918թ. մայիսի 21-ին Արամը բազմահազար ժողովրդի առաջ հանդես եկավ բոցաշունչ ելույթով և բարձրացրեց
նրանց մարտական ոգին: Նույն օրը Արամի հրամանով ճնշվեց Երևանում նախապատրաստվող հակապետական
խռովությունը, որը նպատակ ուներ անձնատուր լինել թուրքերին: Թշնամու դեմ ստեղծվեց միասնական ճակատ:
Արամի անմիջական ղեկավարությամբ պարտիզանական շարժում ծավալվեց Բաշ-Ապարանի ճակատում:
1918թ. Մայիսյան հերոսամարտերը թույլ տվեցին 1918թ. մայիսի 28-ին հռչակել Հայաստանի
անկախությունը: Մինչ Թիֆլիսից Երևան կժամաներ ՀՀ անդրանիկ կառավարությունը՝ Արամն ընտրվեց նորանկախ
Հայաստանի ղեկավար և մեծ աշխատանք կատարեց երկրի պետական կյանքը կազմակերպելու, կայունությունն
ապահովելու ուղղությամբ: 1918թ. հունիսի 24-ին Արամը նշանակվեց ՀՀ ներքին գործերի նախարար և
անգերազանցելի նպաստ բերեց հայոց պետականության ամրապնդմանը:

 

 

CV

Expert senior au Centre d'essais et d'évaluations auprès du gouvernement d'Arménie, anciennement Maître de conférences en histoire à l’Institut  pédagogique d'État K. Abovyan(Erevan), auteur de la monographie « La vie et l'œuvre d'Aram Manoukian ». Il est spécialise dans l'étude des mouvements de libération nationale, du génocide des Arméniens et de l'histoire de la Première République d'Arménie.

---

Ծնվել է 1971թ. Երևանում: 1988թ. ավարտել է միջնակարգ դպրոցը: 1989թ.
ընդունվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական
համալսարանի (ՀՊՄՀ) պատմության և իրավագիտության բաժինը:

1997-2002թթ. եղել է ՀՊՄՀ հայոց պատմության ամբիոնի հայցորդ /ասպիրանտ/:
2004թ. պաշտպանել է թեկնածուական թեզ «Արամ Մանուկյան. կյանքը և գործը»
թեմայով և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2009թ. ստացել է դոցենտի գիտական կոչում:
1997-2005թթ. աշխատել է Զարգացման հայկական բանկի անվտանգության և
անձնակազմի սպասարկման բաժնում:

2005-2014թթ. դասախոսել է ՀՊՄՀ-ում որպես Հայոց պատմության ամբիոնի
դոցենտ: Միաժամանակ դասախոսել է մի շարք մասնավոր բուհերում:

2007թ. առայսօր աշխատում է ՀՀ կառավարության աշխատակազմի
«Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ում որպես գլխավոր մասնագետ:

2014-2017թթ. համատեղության կարգով աշխատել է ՀՊՄՀ հենակետային
վարժարանում (ավագ դպրոց) որպես պատմության ուսուցիչ:

Մասնակցել է ներբուհական, հանրապետական և միջազգային 10-ակ
գիտաժողովների, դասախոսություններ է կարդացել ՀՀ և Արցախի Հանրապետության
բանակային զորամասերում, եղել է հայ պետական գործիչներին նվիրված մի շարք
պետական միջոցառումների և ֆիլմերի խորհրդատու:

Հեղինակ է «Արամ Մանուկյան. կյանքը և գործը (ազատագրական շարժման և
անկախ պետականության վերականգնման ուղիներում) մենագրության:

Գիտական հետաքրքրություններն ընդգրկում են Արամ Մանուկյանի կյանքը և
գործունեությունը, հայ ազատագրական շարժման, հայոց ցեղասպանության և
Հայաստանի առաջին հանրապետության պատմության հիմնահարցերը: Հեղինակ է
երկու մենագրության, ավելի քան երեք տասնյակ գիտական հոդվածների, ինչպես
նաև ուսումնական ձեռնարկի և ուսումնաօժանդակ գրքույկի:

Ամուսնացած է, ունի երկու զավակ: