Le contexte extérieur de la République d'Arménie (1918-1920)


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ
(1918-1920)

 

Jusqu'à la fin de l'automne 1918, l'Arménie se trouvait dans un isolement diplomatique, militaire et économique. La situation n'a commencé à s'améliorer qu'après la défaite de la Turquie contrainte de signer l'armistice de Moudros avec les pays de l'Entente le 30 octobre 1918.

Vers la mi-décembre 1918, des affrontements militaires géorgiano-arméniens  en Akhalkalak et au Lori se sont achevés par la médiation des pays de l'Entente, et la création d'une zone neutre du Lori. Rapidement, l'Arménie a ouvert des représentations diplomatiques dans une vingtaine de pays, à l'exception notoire de la Russie des soviets, où les tentatives pour établir des relations amicales et diplomatiques ont échoué. Des relations de bon voisinage avec l'Iran ont été établies.

Dès le départ, l'Azerbaïdjan et la Turquie ont adopté une position hostile à l'Arménie. L'Azerbaïdjan a révélé ses prétentions sur le Karabagh, le Zanguézour et le Nakhitchevan. A l'automne de 1919, lors des affrontements armés entre Arméniens et Azerbaïdjanais pour le contrôle du Zanguezour, les forces arméniennes ont remporté la victoire ; de même au Karabagh où les Arméniens ont pu résister aux assaillants azerbaïdjanais.

Au printemps 1919, les forces arméniennes aidées des Anglais ont libéré le district de Kars et la région du Nakhitchevan. La superficie de l'Arménie a atteint alors 70 000 km².

 

La délégation d'Arménie formée par le Parlement, présidée par Avedis Aharonian a été envoyée fin 1918 en Europe, pour défendre les intérêts arméniens à la Conférence de la Paix ouverte à Paris en janvier 1919.

Le 10 Août 1920, a été signé à Sèvres près de Paris, le traité de paix tant attendu des Arméniens, entre les pays de l'Entente et la Turquie. Les articles 88 à 93 du traité concernaient l'Arménie. En signant ce traité, la Turquie reconnaissait l'Arménie libre et indépendante à laquelle devait appartenir une grande partie des régions d'Erzeroum, de Van, de Bitlis et de Trabizon. La décision des frontières qui devaient séparer la Turquie de l'Arménie incombait au Président américain W. Wilson. L'Arménie obtenait une sortie vers la mer Noire par le port de Trabizon, et sa superficie devait atteindre les 160 000 km².

L'attribution à l'Arménie de ce que les Turcs considéraient comme leur espace vital s'est heurtée à un refus des nationalistes qui ont rejoint Mustapha Kemal à Ankara pour déclarer la guerre aux pays de l'Entente, et par conséquence à l'Arménie.

Le 23 septembre 192O, l'armée irrégulière de Kemal sous le commandement de Kazim Karabekir a attaqué l'Arménie. Le 29 novembre 1920, le comité révolutionnaire (bolchévique) arménien arrivant d'Azerbaïdjan est entré à Idjevan et déclaré l'instauration du pouvoir soviétique en Arménie. Le 2 décembre 1920, le gouvernement du Premier Ministre Simon Vratsian a été contraint de démissionner.

Par le traité d'Alexandropol, signé dans la nuit du 2 au 3 décembre 1920, la superficie de l'Arménie se réduisait considérablement, la frontière entre les deux pays étant fixée sur la ligne Akhourian-Araxe. La province de Sourmalou qui ne faisant pas partie de l'Empire ottoman, restait avec le Mont Ararat du côté turc, et une gouvernance spéciale devait être instaurée au Nakhitchevan sous l'autorité des Turcs.

Ainsi, à la suite de la coopération entre les Bolchéviks et Mustapha Kemal, c'est-à-dire, principalement en raison de facteurs extérieurs, la Première république d'Arménie est tombée. Cependant l'existence, même éphémère, d'une Arménie souveraine a forcé les Bolchéviks à prendre en considération l'Arménie communiste. La Deuxième république a conduit à la naissance de la République d'Artsakh, et à la Troisième république actuelle. L'existence de l'Arménie est  due à la République de 1918-1920. 

Elle est reliée par des liens organiques à la Première république dont elle est le successeur.

 


Ամփոփում

Մինչև 1918 թ. աշնան վերջը Հայաստանը գտնվում էր դիվանագիտական, ռազմական ու
տնտեսական մեկուսացման մեջ: Վիճակը սկսեց բարելավվել միայն այն բանից հետո, երբ պատերազմում
Թուրքիան պարտություն կրեց և 1918 թ. հոկտեմբերի 30-ին Անտանտի երկրների հետ կնքեց Մուդրոսի
զինադադարը։

1918 թ. դեկտեմբերի կեսերին Լոռու և Ախալքալաքի համար ծագեց հայ-վրացական ռազմական
բախում, որն ավարտվեց Անտանտի երկրների միջնորդությամբ. ստեղծվեց Լոռու Չեզոք գոտին։ Շուտով
Հայաստանն իր դիվանագիտական ներկայացուցչությունները բացեց շուրջ երկու տասնյակ երկրներում։
Խորհրդային Ռուսաստանի հետ դիվանագիտական ու բարեկամական կապեր հաստատելու ՀՀ փորձերն
անցան ապարդյուն: Պարսկաստանի հետ հաստատվեցին բարիդրացիական հարաբերություններ:


Ադրբեջանն ու Թուրքիան ի սկզբանե թշնամական դիրք բռնեցին Հայաստանի նկատմամբ:
Ադրբեջանը տարածքային հավակնություն հանդես բերեց Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի
նկատմամբ: 1919 թ. աշնանը Զանգեզուրի համար ծագեցին հայ-ադրբեջանական բախումներ: Այնտեղ
շնորհիվ նախ Անդրանիկի, ապա՝ Գարեգին Նժդեհի, հաջողվեց պարտության մատնել ադրբեջանցիներին:
Ղարաբաղը մղած հակաադրբեջանական պայքարի շնորհիվ պահպանեց իր ինքնիշխանությունը։ 1919 թ.
գարնանը հայկական զորքերը անգլիացիների աջակցությամբ ազատագրեցին Կարսի մարզը և Նախիջևանի
գավառը: Երկրի տարածքը հետզհետե ընդլայնվեց և հասավ մոտ 70 հազ. քառ. կմ-ի:

Հանրապետության խորհրդարանի կազմած հատուկ պատվիրակությունը Ավ. Ահարոնյանի
նախագահությամբ 1918 թ. վերջին ուղարկվեց Եվրոպա՝ 1919 թ. հունվարին Փարիզում բացված
խաղաղության վեհաժողովում հայ ժողովրդի շահերը պաշտպանելու համար:

1920 թ. օգոստոսի 10-ին Փարիզի արվարձան Սևրում ստորագրվեց հայերի համար բաղձալի
հաշտությունը Անտանտի երկրների և Թուրքիայի միջև: Պայմանագրի 88-ից 93-րդ հոդվածները
վերաբերում էին Հայաստանին: Թուրքիան Հայաստանը ճանաչում էր ազատ և անկախ պետություն, որին
պետք է միացվեին Էրզրումի, Վանի, Բիթլիսի և Տրապիզոնի վիլայեթների մեծ մասը: Այդ վիլայեթներով
կոնկրետ սահմանագծի անցկացման իրավունքը 89-րդ հոդվածով վերապահվում էր ԱՄՆ նախագահ Վ.
Վիլսոնին: Հայաստանը ստանում էր ելք դեպի Սև ծով՝ Տրապիզոն նավահանգստով: Դրանով իսկ երկրի
տարածքը կազմելու էր մոտ 160 հազ. քառ. կմ:

Թուրքիան մասնատելու Անտանտի երկրների քաղաքականությունը դժգոհություն առաջացրեց թուրք
ազգայնական շրջաններում: Համախմբվելով գեներալ Մուստաֆա Քեմալի շուրջը՝ նրանք դեռ 1919 թ.
հաստատվեցին Անկարայում և, չճանաչելով սուլթանական կառավարությանը, շարժում ծավալեցին
Անտանտի և նրա դաշնակից երկրների, այդ թվում՝ Հայաստանի դեմ։

1920 թ. սեպտեմբերի 23-ին քեմալական բանակը Քյազիմ Կարաբեքիրի հրամանատարությամբ
հարձակվեց Հայաստանի վրա: 1920 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն 11-
րդ բանակի օգնությամբ Ադրբեջանից մտավ Իջևան և Հայաստանում հայտարարեց խորհրդային
իշխանություն: Դեկտեմբերի 2-ին Երևանում վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի կառավարությունը
ստիպված հրաժարվեց իշխանությունից:

Դեկտեմբերի 3-ի լույս գիշերը Ալեքսանդրապոլում կնքված հայ-թուրքական հաշտությամբ
Հայաստանի տարածքը խիստ կրճատվում էր, հայ-թուրքական սահմանագիծն անցնելու էր Ախուրյան-Արաքս
գծով։ Օսմանյան կայսրության կազմում չեղած Սուրմալուի գավառն Արարատ լեռով անցնում էր
Թուրքիային, Նախիջևանում մտցվելու էր հատուկ կառավարում՝ թուրքերի հսկողությամբ:

Այսպես, քեմալաբոլշևիկյան համագործակցության արդյունքում, այսինքն՝ գերազանցապես
արտաքին գործոնների ազդեցությամբ կործանվեց Հայաստանի առաջին հանրապետությունը: Բայց
ինքնիշխան Հայաստանի կարճատև գոյությունն իսկ հարկադրեց բոլշևիկներին հաշվի նստելու
սոցիալիստական Հայաստանի իրողության հետ։ Երկրորդ հանրապետությունը հնարավորություն տվեց
1991 թ. սեպտեմբերին կյանքի կոչելու ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի երրորդ
հանրապետությունը, որի համար հայ ժողովուրդը, անկակասծ, պարտական է 1918-1920 թթ.
հանրապետությանը։ Ավելին՝ ներկա Երրորդ հանրապետությունը մեկ օրգանական կապի մեջ փաստորեն
Առաջին հանրապետության իրավահաջորդն է։

 

Կենսագրութիւն  (CV)

Ashot Melkonyan est né en 1961 au Djavakhk (Géorige) . Médaille d'or de l'école secondaire D. Demirdjian d'Akhalkalak, il est reçu en 1977 à la Faculté d'Histoire de l'Université d'Erevan, qu'il termine en 1982 avec la mention d'excellence.
En 1989 il défend sa thèse consacrée à la région d'Erzeroum de l'Arménie occidentale.
Il enseigne dès 1986 à l'Institut d'Histoire de l'Académie des Sciences d'Arménie; et en 2002 défend sa thèse de doctorat sur le thème "Le Djavakhk au XIXe et dans le premier quart du XXe siècle". Prend la direction de l'Institut d'Histoire en 2002. Obtient le titre scientifique de Professeur en 2004 et devient Académicien en 2014.
Il est l'auteur de 15 ouvrages, et de 400 articles scientifiques traduits en 10 langues;


Աշոտ Մելքոնեանը ծնուել է 1961 թ. փետրուարի 16-ին Ջաւախքում: 1977 թ. ոսկէ մեդալով
աւարտել է Ախալքալաքի Դ. Դեմիրճեանի անուան թիւ 4 հայկական միջնակարգ դպրոցը: Նոյն թուականին
ընդունուել եւ 1982 թ. գերազանցութեամբ աւարտել է Երեւանի համալսարանի պատմութեան
ֆակուլտետը: Ապա եղել է ասպիրանտ: 1989 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ՝ նուիրուած
Արեւմտեան Հայաստանի Էրզրումի նահանգին:

1986 թ. աշխատանքի է անցել ՀՀ Գիտութիւնների ակադեմիայի պատմութեան ինստիտուտում:
2002 թ. պաշտպանել է դոկտորական թեզ՝ «Ջաւախքը 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին քառորդին»
թեմայով։ 2002 թ. յուլիսից պատմութեան ինստիտուտի տնօրէնն է: 2004 թ. ստացել է պրօֆեսորի
գիտական կոչում, 2014 թ.՝ ընտրուել ակադեմիկոս, տարբեր տարիների արժանացել բազմաթիվ
մեդալների, մասնակցել միջազգային տասնեակ գիտաժողովների։

Նա 15 գրքի եւ 10 լեզուներով տպագրուծ շուրջ 400 գիտական յօդուածների հեղինակ է։