Les Pères fondateurs de la Première République d'Arménie
La Première République d'Arménie a été proclamée au terme des batailles menées par le peuple arménien en mai 1918. Cette première république n'a eu qu'une brève existence en raison des conséquences tragiques du génocide des Arméniens, d'une économie détruite par la guerre, ainsi que des conflits territoriaux avec les voisins. En dépit des difficultés qu'a connues le pays dans cette période, ces hommes politiques auxquels on donne à juste titre le qualificatif de « Pères fondateurs de la Première République », sont devenus des icônes, notamment en raison des fortes personnalités qui ont marqué la construction de l’Etat dans les conditions extrêmes de l’époque.
Aram Manoukian, l'homme providentiel, ancien gouverneur de Van, doté d'une volonté de fer, a été le véritable dirigeant au coeur de l'indépendance, et qui a non seulement organisé la résistance face à l'armée d'invasion turque déterminée à parachever le génocide des Arméniens au-delà de ses anciennes frontières, mais a eu la volonté nécessaire pour transformer un espace chaotique en un État avec des institutions démocratiques.
Rostom, Stépan Zorian : Fondateur de la FRA Dachnaktsoutioun, parti majoritaire, sans être au devant de la scène, a eu un rôle important sur les l'organisation de la résistance et une influence indéniable sur les décisions politiques importantes des débuts de la République.
Avetik Sahakian : Président du Parlement, une force locomotive pour doter la République de sa propre législation.
Avetis Aharonian : Président de la République, a représenté la République d'Arménie à la Conférence de la Paix de Paris.
Hovhannès Kadjaznouni : Premie
Rouben Ter-Minassian : Ministre de l'Intérieur, a contribué à la formation de l'armée arménienne, et instauré l’ordre dans les populations tatares hostiles à l’Etat arménien.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՐԵՐԸ
Ամփոփում
Խաչատուր Ստեփանյան
Պատմական գիտությունների դոկտոր
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
1918 թ. հայ ժողովրդի մղած մայիսյան հերոսամարտերի արդյունքում մայիսի
28 հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը: Մեծ եղեռնի ծանր
հետևանքների, պատերազմից քայքայված տնտեսության, հարևանների հետ
անըդնհատ պատերազմական դրության մեջ գտնվելու պայմաններում առաջին
հանրապետությունը կարճ կյանք ունեցավ: Չնայած ծանր ժամանակահատվածին,
պետության ղեկավար այրերը, որոնց իրավամբ կարելի է կոչել հանրապետության
հայրեր իրենց անձնական որակների, ցուցաբերած անմնացորդ նվիրումի հաշվին
իսկական օրինակ հանդիսացան հետագա սերունդների համար: Նորանկախ
հանրապետության ղեկավարությունը կարողացավ մեծապես կայացնել հայկական
պետականությունը:
Արամ Մանուկյանն անկոտրում կամքով իսկական կազմակերպիչ էր, որը ոչ
միայն նախաձեռնեց մայիսյան հերոսամարտերը, այլև սկզբնական հիմքերի վրա
դրեց պետական կառավարման համակարգը: Իր որակներով Արամին չէր զիջում նաև
Ռոստոմը, ով թեև քիչ էր երևում առաջինների շարքում, բայց նրա դիրքորոշումն
ազդեցիկ էր բոլորի համար: Ավետիք Սահակյանը փաստացի երկրում սեփական
օրենսդրություն ունենալու գործի քարշող ուժն էր: Ավետիս Ահարոնյանը հավուր
պատշաճի ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայում: Հովհաննես
Քաջազնունին իր բարձր հեղինակությամբ համախոհություն ձևավորեց
ներքաղաքական կյանքում: Ռուբեն Տեր-Մինասյանն իր համառությամբ ոչ միայն
առավելագույնն արեց բանակի կայացման գործում, այլև առանցքային դեր ունեցավ
ներքին հակապետական քայքայիչ խռովությունները զսպելու առումով: Ընկերային
կյանքում գնահատելի է Սիմոն Վրացյանը վաստակը: Դրոն (Դրաստամատ
Կանայան) հատկապես հանրապետության մայրամուտին երաշխավորեց անցնցում
իշխանափոխությունը երկրում:
Վերոնշյալ պետականակերտ հայրերի հետ միասին բազմաթիվ ականավոր
գործիչներ ևս մասնակցություն ունեցան առաջին հանրապետության կերտման ու
կացման գործում:
CV
Docteur en histoire, enseignant à la Faculté d'histoire de l'Institut pédagogique d'Etat K Abovian (Erevan). Professeur invité à la Chaire d'Arménologie de l'Université Catholique Péter Pázmány de Budapest (Hongrie). Il est spécialisé dans l'étude du mouvement de libération nationale arménienne de la fin du 19e et du début du 20e siècle, ainsi que de celle des relations arméno-géorgiennes, de l'histoire de la pensée sociopolitique au sein de la diaspora arménienne des années 1920-1930.
Auteur de 3 monographies historiques et de plus de 70 articles scientifiques et méthodologiques.
Ծնվել է 1976թ. դեկտեմբերի 2-ին Ջավախքի Ղադոլար գյուղում: 1993թ. ավարտել է
միջնակարգ դպրոցը:
1994-1998թթ. սովորել և ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական
պետական մանկավարժական ինստիտուտի պատմության և աշխարհագրության
ֆակուլտետի պատմության բաժինը: 1998-2001թթ. սովորել է նույն բուհի
ասպիրանտուրայում` «Հայոց պատմություն» մասնագիտությամբ:
2004 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Ռուբեն Տեր-Մինասյան:
Կյանքը և գործը» թեմայով:
2009 թ. ստացել է դոցենտի կոչում:
2018 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Հայաստանում
խորհրդային իշխանության հաստատման հիմնահարցը սփյուռքահայ
հասարակական-քաղաքական մտքի գնահատմամբ (1920-1930-ական թթ.)» թեմայով:
Պատմական գիտությունների դոկտոր է:
2004թ. մասնագիտական վերապատրաստում է անցել Սանկտ-Պետերբուրգի
համալսարանում:
2009-2010թթ. սովորել է Եվրոպայի Խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան
դպրոցում:
2010թ. լիդերության դասընթացներ է անցել Եվրոպայի խորհրդի ամառային
համալսարանում (Ստրասբուրգ):
2011, 2012 թվականներին երկու անգամ մասնագիտական վերապատրաստում է
անցել Կենտրոնական Եվրոպական համալսարանում (Բուդապեշտ):
2000-2001 թթ. աշխատել է ՀՀ Կառավարությանն առընթեր տարածաշրջանային
ինտեգրման վարչությունում որպես լրատվական-վերլուծական բաժնի առաջատար
մասնագետ:
2001թ. ասպիրանտական ուսումն ավարտելուց հետո վերադարձել է հայրենի
Ջավախք: 2001-2006թթ. Ախալքալաքում հիմնել և ղեկավարել է «Ա-ԻՆՖՈ»
լրատվական կենտրոնը: Նույն տարիներին եղել է Սամցխե-Ջավախքի հայկական
հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող-ներկայացուցիչը:
2006 թ. սեպտեմբերից դասավանդում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական
պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնում:
2016 թ.-ից Բուդապեշտի Պիտեր Պազմանի Կաթոլիկ համալսարանի Հայագիտության
ամբիոնի հրավիրված դասախոս է:
Խ. Ստեփանյանը զբաղվում է 19-րդ դ. վերջի և 20-րդ դ. սկզբի հայ ազգային-
ազատագրական շարժման, Հայաստանի Հանրապետության (1918-1920թթ.), հայ-
վրացական փոխհարաբերությունների, 1920-1930- ական թվականների սփյուռքահայ
հասարակական-քաղաքական մտքի պատմության հիմնահարցերով:
Հեղինակ է երեք մենագրության, շուրջ 70 գիտական և գիտամեթոդական
հոդվածների: Խմբագրել և հրատարակության է ներկայացրել առաջին
հանրապետության գործիչների աշխատություններ: Համահեղինակ է մեկ
ուսումնական ձեռնարկի: Մասնկացել է բազմաթիվ ներբուհական, հանրապետական
և միջազգային գիտաժողովների:
Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, վրացերեն, լեզուների:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: